NEWS.am-ի հավաստի աղբյուրի տեղեկություններով, առաջիկա օրերին հնարավոր է ձերբակալվի Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի գործարար պատգամավորներից մեկը, որը, ըստ աղբյուրի, հայտնի է նաեւ հանցավոր աշխարհի հետ իր կապերով։

Տեղեկության համաձայն՝ պատգամավորին կներկայացվի Հայաստան մեքենաների ներմուծման հետ կապված ֆինանսական խարդախությունների, մի շարք աղմկահարույց քրեական գործերի, այդ թվում նաեւ Հայաստանի մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի դեմ մահափորձի հետ կապի մեղադրանք։

Աղբյուրի հավաստմամբ՝ աղմկահարույց գործի շղթան կարող է հասնել մինչեւ ոստիկանություն, արդյունքում աշխատանքից հնարավոր է ազատվեն բարձրաստիճան ոստիկաններ։