Նոր Զելանդիան «կրկին հաղթել է» կորոնավիրուսը: Այս մասին հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը՝ հավելելով, որ երկրի խոշոր քաղաքում սահմանափակումները կթուլացվեն կորոնավիրուսի երկրորդ ալիքի թուլացումից հետո, հաղորդում է AFP-ը:
Նոր Զելանդիան հաղթահարել են համավարակը մայիսի վերջին, սակայն օգոստոսին Օքլենդում նոր բռնկում էր գրանցվել, ինչի հետեւանքով 1,5 մլն բնակչություն ունեցող քաղաքը փակվել էր գրեթե 3 շաբաթով:
Նոր Զելանդիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ընդամենը 25 դեպք, սակայն երկուշաբթի երկրում գրանցվել է 40 ակտիվ դեպք:





























