Ստոկհոլմում սկսվել է նոբելյան շաբաթը: Ֆիզիոլոգիայի եւ բժշկության Նոբելյան մրցանակ է շնորհվել հեպատիտ C վիրուսի հայտնագործության համար:

Մրցանակը շնորհվել է Հարվի Օլթերին, Մայքլ Հաութոնին եւ Չառլզ Ռայսին, հաղորդում է Meduza-ն:

Հոկտեմբերի 6-ին կհայտարավի ֆիզիկայի, հոկտեմբերի 7-ին՝ քիմիայի, հոկտեմբերի 8-ին՝ գրականության, եւ հոկտեմբերի 9-ին խաղաղության Նոբելյան մրցանակակիրների անունները: 

2020 թվականին Նոբելյան մրցանակի չափը կազմում է 10 մլն կրոն՝ մոտ 1,1 մլն դոլար: