Բրիսբենում (Քվինսլենդ, Ավստրալիա) Կանանց աշխատանքի հարցերով ազգային համաժողովում ընդունված  բանաձեւում  պատվիրակները հանդես են եկել «1915 -1923թթ.  հայերի, հույների  եւ ասորի-խալդերի ցեղասպանության` որպես մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործության, ճանաչման օգտին»: Այս մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ին:

Իր ելությում «Վերադարձ Անատոլիա» կազմակերպության նախագահ Սոֆյա Կոտանիդիսը ասել է. «Ճանաչումն ու ուսուցումը գիտակցությունը զարգացնելու, անցյալն ու ներկան հասկանալու լավագույն միջոց են:  Միայն անցյալի հանցագործությունների մասին տեղեկացնելով կարելի է խուսափել դրանց կրկնությունից»:

Ընդունված բանաձեւում մասնավորապես ասվում է.

«Այս համաժողովը ճանաչում է 1915 -1923թթ.  հայերի, հույների  եւ ասորիների  ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործություններից մեկը  եւ.

ա) միանում է Ավստրալիայում հայ, հույն եւ ասորի համայնքերին` հարգելու համար առաջին ժամանակակից ցեղասպանությանը զոհ դարձած անմեղ մարդկանց հիշատակը

 բ)  դատապարտում է հայերի, հույների, ասորի-խալդերի եւ ցեղասպանության մյուս ակտերը` որպես անհանդուրժողականության ծայրահեղ դրսեւորում

գ) գիտակցում է  մարդկության պատմության այդ սեւ էջերի մասին տեղեկացման եւ հիշատակման կարեւորությունը`  նման հանցագործությունների կրկնությունը թույլ չտալու  հարցում

դ)  դատապարտում եւ հանդես է գալիս հայերի, հույների, ասորի-խալդերի  եւ ցեղասպանության այլ ակտերին մասին պատմական ճշմարտությունը խեղաթյուրելուն  եւ մերժելուն ուղղված  քայլերի դեմ

ե) հիշեցնում է ANZAC -ի (ավստարալական եւ նորզելանդական բանակային կորպուս, որն ստեղծվել էր 1915 թ. Գալիպոլում միջամտության համար- NEWS.am) ռազմագերիների  եւ այլ զինվորականների վկայությունները` հայերի, հույների եւ ասորի-խալդերի ցեղասպանության մասին:

զ) հիշեցնում է ANZAC-ի զինվորականների`  ցեղասպանությունը վերապրած հայերին, հույներին եւ ասորի-խալդերին օգնություն ցուցաբերելու մասին վկայությունները

է) արժանին է մատուցում Ավստրալիայի ժողովրդին`  ցեղասպանությունը վերապրած հայերին, հույներին եւ ասորի-խալդերին ցուցաբերած մարդասիրական օգնության համար»: