Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մայիսի 24-ին հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսում, հայտարարել է, որ հանուն պաղեստինցիների հետ խաղաղության իր երկիրը պատրաստ է «ցավոտ փոխզիջմանը»:
Նեթանյահուի խոսքով` Իսրայելին խաղաղություն է պետք, եւ հանուն դրա ձեռքբերման պատրաստ է «շռայլություն ցուցաբերել» տարածքային զիջումների հարցում: Ըստ նրա` ցանկացած խաղաղ համաձայնագրի պայմաններում, որը հնարավոր կլինի կնքել ապագայում, «հրեական բնակավայերերի մի մասը դուրս է մնում Իսրայելի սահմաններից», -գրում է Lenta.ru-ն:
Միաժամանակ Նեթանյահուն կրկին հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է պահպանել ռազմական ներկայությունը եւ Հորդանանի արեւմտյան ափին գտնվող բոլոր հիմնական բնակավայրերը, ինչպես նաեւ կտրականապես մերժում է պաղեստինցիների` Արեւելյան Երուսաղեմին նկատմամբ պահանջները:



























