Եմենի մայրաքաղաք Սանայում հանրապետական գվարդիայի եւ երկրում խոշոր ցեղային Հաշիդ միավորման ներկայացուցիչների միջեւ մայիսի 24-ին վերսկսված բախումների ժամանակ 38 մարդ է զոհվել:
Եմենի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է 14 զինծառայողների մահվան մասին, եւս երկու մարդ համարվում է անհետ կորած, գրում է Lenta.ru-ն:
Կառավարական ուժերի եւ Հաշիդ միավորման ներկայացուցիչների միջեւ բախումները արդեն երկու օր է, ինչ շարունակվում են: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ նախագահ Ալի Սալեհին հավատարիմ սըտորաբաժանումները փորձել էին գրոհով վերցնել ցեղային միավորման առաջնորդ շեյխ Սադիկ ալ Ահմարի տունը: Վերջինիս կողմնակիցները դիմադրություն էին ցույց տվել:



























