Դեսպանատունը վերջին մի քանի ժամվա ընթացքում տեղեկություն է ստացել այն մասին, որ հայերը մտադիր են Արցախում իրավիճակի հետ կապված իրենց բողոքը հայտնելու նպատակով տարբեր ակցիաներ անցկացնել: Այս մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան պաշտոնական կայքում:
«Համոզիչ կերպով խնդրում ենք եւ ձեզնից յուրաքանչյուրին կոչ ենք անում չկազմակերպել եւ չմասնակցել որեւէ ակցիայի: Հերթական անգամ բոլորին՝ անկախ քաղաքացիությունից, խնդրում ենք պահպանել ՌԴ օրենքները, չտրվել սադրանքների եւ մեզ հայտնել նման դրսեւորումների մասին»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:





























