Շվեյցարիան ընդլայնել է սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը, որոնց հանդեպ Բեռնը պատժամիջոցներ կկիրառի։ Ցուցակում հայտնվել է նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ Ասադի ակտիվները կսառեցվեն։ Իշխանությունները բոլոր բանկերից պահանջել են տեղեկություն տրամադրել նրա հաշիվների մասին։ Նախարարների կաբինետը Սիրիայի նախագահին արգելել է նաեւ մուտք գործել Շվեյցարիա, գրում է РБК-ն։
Շվեյցարիայի իշխանությունները պատժամիջոցներ կկիրառեն ընդհանուր առմամբ սիրիացի 23 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։



























