Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիին եւ «Մենատեպ» ընկերության նախկին ղեկավար Պլատոն Լեբեդեւին խղճի կալանավոր է ճանաչել։
«Անկախ նրանից՝ մեղավոր են նրանք առաջին դատավճռով, կասկած չկա, որ դատական երկրորդ գործընթացը քաղաքական դրդապատճառներ ունի»,- մամլո հաղորդագրության մեջ ներկայացված են կազմակերպության ներկայացուցչի խոսքերը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Մոսկվայի քաղաքային դատարանը երեքշաբթի մեկ տարով մեղմել էր Խոդորկովսկիի եւ Լեբեդեւի պատժաչափերը։ Այժմ, փորձագետների հաշվարկներով, նրանք ազատության մեջ կհայտնվեն 2016 թվականին։
Գլխավոր դատախազությունը դատավճիտն օրինական էր ճանաչել: Դատապարտյալներն իրենց հերթին պահանջել էին փոխել մեղադրական դատավճիռը։



























