Համաշխարհային շուկաներում նավթի գներն աճել են նոր կանխատեսումների ֆոնին:
Brent Crude Oil մակնիշի հյուսիսծովային նավթային խառնուրդի հուլիսյան ֆյուչերսների գները Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում աճել են 2,43 դոլարով եւ հասել 112,53 դոլարի` մեկ բարելի համար:
Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում ամերիկյան Light Sweet Crude Oil մակնիշի թեթեւ նավթի գինն աճել է 1,89 դոլարով եւ հասել 99,59 դոլարի` մեկ բարելի համար:
Goldman Sachs-ն ավելացրել էր նավթի գնի իր կանխատեսումները 2011 եւ 2012 թվականներին, դա բացատրելով ՕՊԵԿ-ի ազատ հզորությունների նվազմամբ:



























