Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Բաքվում  հարցազրույց է տվել թուրքական TRT–ին։

Թուրքիայի ԱԳ նախարարն իր խոսքում պնդել է, թե տեղյակ է թե ինչքան ջանքեր է թափել Ռուսաստանը  որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Նա շեշտել է, թե Թուրքիան եւս ցանկանում է երկկողմ համ եռակողմ ֆորմատով Մինսկի խմբում ակտիվ դերակատարություն ունենա Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում։

Աբսուրդն այն է, որ միջնորդության մասին խոսքից հետո Չավուշղօլուն կրկին շեշտել է, թե Թուրքիան աջակցում է Ադրբեջանին եւ մինչեւ վերջ այդպես է լինելու։