Բրյուսելում բարերն ու սրճարանները մեկ ամսով փակելու են այն բանից հետո, երբ Բելգիայի մայրաքաղաքը Փարիզին անցել է բնակչության մեկ շնչին բաժին ընկնող COVID-19-ի վարակումների թվով, փոխանցում է AP-ն։

Բրյուսելը Եվրամիության 27 մայրաքաղաքների թվում վարակումների թվով երկրորդ տեղն է զբաղեցնում Մադրիդից հետո, հայտարարել են Բելգիայի առողջապահության մարմիններից։

Բրյուսել մարզի վարչապետ Ռուդի Վերվուրթը հայտարարել է, որ հինգշաբթիից բարերն ու սրճարանները մեկ ամսով փակ կլինեն։

Մեկ շաբաթվա ընթացքում վարակման նոր դեպքերի օրական միջին թիվը չորեքշաբթի անցել է 2400-ից։ Բելգիայում կրկին աճում է նաեւ հոսպիտալացումների թիվը, ինչպես նաեւ վիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը։