Նոր կորոնավիրուս է հայտնաբերվել Սպիտակ տան 34 աշխատակիրցների եւ նրանց հետ շփված անձանց մոտ։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ԱՄՆ արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության (FEMA) փաստաթուղթը։

Գործակալության փաստաթղթում ավելի շատ վարակակիր է նշված, քան կարողացել էր ավելի վաղ հաշվել հեռուստաընկերությունը։ Նրա հաշվարկով Սպիտակ տանը 24 մարդ էր վարակված։ 

Թրամփը հոկտեմբերի 2-ի լույս գիշերը Twitter-ում հայտնել էր, որ իր եւ կնոջ՝ Մելանյայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նույն օրը ավելի ուշ պետության ղեկավարը ժամանել էր Բեթսեդ քաղաքում գտնվող Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոն (Մերիլենդ մնահանգ)։ Թրամփը երկուշաբթի հոսպիտալից դուրս էր գրվել եւ վերադարձել Սպիտակ տուն։ Նրան բուժող բժիշկ Շոն Քոնլին չորեքշաբթի հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի մոտ արդեն մի ամբողջ օր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության ախտանիշներ չեն նկատվել։

Վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել նաեւ ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Սթիվեն Միլերի, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինենիի եւ նրա 4 տեղակալների, 3 հանրապետական սենատորների, Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Ռոն Մաքդենիելի, Սպիտակ տան տիրոջ նախընտրական քարոզարշավի մենեջեր Ուիլյամ Սթեփինի, Թրամփի անձնական օգնական Նիկ Լունայի մոտ։