Մեքսիկայի ոստիկանությունը հակաթմրանյութային ռեյդեր է անցկացրել եւ կենտրոնական շուկայում թմրաթունել է հայտնաբերել, հաղորդում է Millenio պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ թմրանյութերի վաճառքի կետերը հայտնաբերվել են կրպակներում, որտեղ վաճառել են բանան, ավոկադո եւ պապայա:
Նշվում է, որ ձերբակալություններն անցկացվել են առանց կրակ արձակելու:
Հունիսի կեսերին հաղորդվել է, որ մեքսիկացի իրավապահներն առագրավել են ավելի քան 4 տոննա թմրանյութ Տիխուանայի մաքսատանը, որը գտնվում է ԱՄՆ-ի հետ սահմանին: Ընդհանուր առմամբ, առգրավվել է 3607 կգ մարիխուանա եւ 565 կգ մետամֆետամին:





























