Բեյրութում սրճարանում գազի բալոն է պայթել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Lebanon 24-ին:

Պարբերականի տվյալներով՝ մեկ մարդ է զոհվել, եւս երկուսը վնասվնածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ուրբաթ երեկոյան հրդեհ է բռնկվել Բեյրութի խիտ բնակեցված Թարիկ-ալ-Ջեդիդ թաղամասում: Արդյունքում տուժել է 59 մարդ, զոհվել 4 մարդ: Տուժածների թվում է 20 երեխա: