Լոս-Անջելեսի գլոբալ լիդերության դպրոցի 500 սովորողներ նախորդ շաբաթ տեղեկացան Հայոց ցեղասպանության մասին հատուկ ծրագրի միջոցով: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Սյուզաննա Դուզմանյանը` Հարավային Կալիֆորնիայում Ցեղասպանության ուսուցման նախագծի տարածաշրջանային համակարգողը քննարկում է անցկացրել, որտեղ դիտարկվել է Հայոց ցեղասպանության քաղաքական եւ պատմական համատեքստը: Նա շնորհանդեսին ներկայացրել է Ցեղասպանությունը վերապրած իր տատիկի եւ պապիկի պատմական շրջագայության հետազոտությունը:

Շատ սովորողներ առաջին անգամ էին լսում Հայոց ցեղասպանության մասին: Թեեւ նահանգի օրենքները պահանջում են, որ ցեղասպանության մասին դասավանդվի Կալիֆորնիայի դպրոցներում, շատ դպրոցներ պատմությունը չեն ընդգրկում ուսումնական ծրագրերում: