Թբիլիսիում կեսգիշերն ընկնելուն պես վրացական իշխանությունները սկսել են ընդդիմության խաղաղ ցույցի մասնակիցների դաժան ցրումը Ռուսթավելիի պողոտայում:
Վրաստանից ստացվող տեղեկություններով, ներկայումս ընդդիմադիրներին ետ են մղել դեպի Ազատության հրապարակ (նախկին Էրիվանյան հրապարակ): Վրացական գործակալությունների տվյալներով, բազմաթիվ տուժածներ եւ ձերբակալվածներ կան:
Վրաստանի Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքը անխռով գեղարվեստական ֆիլմ է ցուցադրում, եւ միայն «Մաեստրո» անկախ ալիքն է, որ քաղաքի կենտրոնից կադրեր է տալիս` ծուխ եւ զրահամեքենաներ, ահաբեկված վազող մարդիկ: Տասնյակ մարդիկ ձեռնաշղթաներով ընկած են ասֆալտի վրա Ազատության հրապարակում, շարունակվում են զանգվածային ձերբակալությունները:
Նշենք, որ Սահակաշվիլին նման կերպ ցրել է ընդդիմության ակցիան նաեւ 2007թ. նոյեմբերի 7-ին:




























