Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում Ադրբեջանը միշտ ինքն է դիմել զինադադարի համար: Այս մասին հոկտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:
Այնպես է եղել 90-ականներին էր, այնպես էր նաեւ հիմա, հայտարարեց Հարությունյանը: «Երբ մենք համաձայնում ենք, նա հետո կոպտորեն խախտում է: Նույնը տեղի ունեցավ նաեւ հիմա: Եվ ինչպես են նրանք դա բացատրում. ասում են, որ հոգնել են սպասելուց: Այսինքն` բարձրաստիճան պաշտոնյաներն են այդպիսի բան ասում: Հաշվի չառնելով, որ նրանք պարտավորություններ են ստանձնել միջազգային կառույցների առջեւ ուժային մեթոդներից հրաժարելու մասին: Մենք գործ ունենք մի պետության հետ, որի համար իր սեփական պարտավորությունները ոչինչ չեն նշանակում»,- շեշտեց Հարությունյանը:





























