Մոտ մեկուկես ժամ առաջ հայտնի է դարձել, որ վրացական ոստիկանությունն ազատ է արձակել Նինո Բուրջանաձեի որդուն` 26-ամյա Անզոր Բիցաձեին, ով ձերբակալվել էր երկու ժամ առաջ Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցում:
Առայժմ անհայտ է Բուրջանաձեի ամուսնու` Բադրի Բիցաձեի, նաեւ Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իրակլի Բատիաշվիլիի գտնվելու վայրը: Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ նրանք ձերբակալվածների շարքում չեն:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, մայիսի 26-ի գիշերը Թբիլիսիում ոստիկանությունը ցրել է ընդդիմության հանրահավաքը: Այսօր Թբիլիսիում պետք է կայանա ռազմական շքերթ, եւ ընդդիմությունը մտադիր էր ձախողել այն:
Հայտնի էր, որ ցրման ժամանակ մի ոստիկան է սպանվել:




























