ԱՄՆ-ը հրամայել է լքել Եմենը դեսպանատան բոլոր աշխատակիցներին, բացի դիվանագետներից:
«Եմենում անվտանգության սպառնալիքը չափազանց բարձր է ահաբեկչական գործունեության եւ քաղաքացիական բախումների պատճառով: Երկրում սրվել է իրավիճակը, իսկ որոշ քաղաքներում բողոքի զանգվածային գործողություններ են ընթանում»,- նշել է պետքարտուղարությունը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, մայիսի 23-ին Սալեհը հրաժարվել է ստորագրել իշխանությունից հրաժարվելու փաստաթուղթը: Դրանից հետո Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը հայտարարեց, որ դադարեցնում է իր միջնորդական գործունեությունը:
Եմենում բախումներ են ընթանում ցեղախմբերի եւ կառավարական ուժերի միջեւ:




























