«ՉԻ»-ն գրում է, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Զորիկ Զոհրաբյանը եւ Լեւոն Սարգսյանը այլեւս չեն կարող պատգամավորի մանդատ ձեռք բերել Երեւանի Արաբկիր համայնքից: Մեծամասնական ընտրակարգով ընտրվելու արտոնությունն այս անգամ շնորհվել է Արտակ Սարգսյանին (ՍԱՍ-ի Արտակ) եւ «ՍարգիսԿարոլինա» ընկերության սեփականատեր Սարգիս Թադեւոսյանին:
Վերջին, ըստ թերթի, արդեն իսկ լուծել է իր «դաբրոյի» հարցը: «Ալրաղացի Լյովը վերջնականապես դուրս է մղվում վերնախավի շրջապատից, իսկ Զորիկի ծառայություններն ընդհանրապես պահանջարկ չունեն»,-նկատում է թերթը:



























