Մայիսի 25-ին ժամը 15:00-ի սահմաններում Աթոյան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել 30-ամյա Աշոտ Հարությունյանի վարած «Սամանդ» մակնիշի (տաքսի ծառայության) Տ 4594 համարանիշի եւ 42-ամյա Հրանտ Գրիգորյանի վարած «Ֆորդ» մակնիշի 20 ՕՕ 108 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «Ֆորդի» ուղեւորներ` 1 տարեկան Անի Գրիգորյանը եւ 6-ամյա Համլետ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այս պահին Համլետ Գրիգորյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` ծայրահեղ ծանր վիճակում:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:




Լուսանկարները` Գագիկ Շամշյանի



























