ԱՊՀ երկրների ինստիտուտը (Սփյուռքի եւ ինտեգրացիայի ինստիտուտ) 15-ամյա հոբելյանը  նշեց  «Գիտական ընթերցումներով», որոնք կայացան մայիսի  26-ին Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում:

«Հիմնադրման օրից ԱՊՀ ինստիտուտը զբաղվում է ԱՊՀ եւ Մերձբալթյան տարածքում գիտական հետազոտություններով»,- իր ուղերձում ասաց ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Լինելով անկախ գիտական հաստատություն, ըստ Զատուլինի, ինստիտուտը  «առանձին ուշադրություն է դարձնում իր հետազոտությունների հրապարակայնությանը եւ իր տեսակետի հրապարակային պաշտպանությունը` կարեւոր համարելով քաղաքացիական լայն քննարկումը արտաքին քաղաքական եւ նոր արտերկրում ազգային շահերին վերաբերող հարցերի շուրջ»:

«Ինստիտուտի գիտական վերլուծության մակարդակը եւ քաղաքական հրապարակային  դիրքորոշումը հնարավորություն է տալիս, որ արված գնահատականները լսելի լինեն ինչպես Ռուսաստանում, այլնպես էլ այլ երկրներում որոշումներ կայացնողների համար», - ասել է Զատուլինը:

Ինստիտուտին իրենց շնորհավորնքներն են հղել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարաովը, ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը, Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Հարավային Օսիայի արտգործնախարար Մուրատ Ջիոեւը, հասարակական շարժումների ղեկավարներ, արտերկրում հայրենակիցների կազմակերպություններ: