Թերթը ներկայացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի խոսքը, թե «Թուրքիան իրեն չափից ավելի է կապել Ադրբեջանի դիրքորոշման հետ»:  

«Հասկանալի է, որ կան երկու ժողովուրդների` թուրքերի եւ ադրբեջանցիների արյունակցական եւ լեզվական առնչությունները, քաղաքական հաշվարկներ եւ այլն, սակայն երբ խոսքը նման վտանգավոր հակամարտության մասին է, իսկ Թուրքիան բավական մոտ է այդ վտանգավոր տարածաշրջանին, ինձ թվում է, որ նա պետք է լինի առավել օբյեկտիվ եւ գործի` հաշվի առնելով բոլոր հանգամանքները, այլ ոչ թե պարզապես լինի հակամարտության կողմերից մեկի հավելվածը»,- նշել է դիվանագետը: