«Մեծ ութնյակի»  գործընկերները դիմել են Մոսկվային` խնդրելով որպես միջնորդ հանդես գալ Լիբիայում իրավիճակի կարգավորման հարցում:

Նախկինում կարգավորման հարցում աջակցելու խնդրանքով Մոսկվային էր դիմել նաեւ  Լիբիայի վարչապետը:  «Մեծ ութնյակի»  գործընկերները  Ռուսաստանի ղեկավարությանը խնդրել են  սկսել բանակցությունները լիբիական ռեժիմի հետ:

«Ութնյակի» առաջարկը պաշտոնապես չի ձեւակերպվել: Միաժամանակ Սպիտակ տան աղբյուրները հաստատել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  նման միջնորդության հարցը քննարկել է իր ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ: