Սերբիայի Հանրապետության զինված ուժերի շտաբի նախկին պետ Ռատկո Մլադիչը չի կարողացել Բելգրադում ռազմական հանցագործությունների վերաբերյալ դատարանի հարցերին պատասխանել:
Նրա փաստբանն ասել է, որ դատավորը ստիպված է եղել ընդհատել հարցաքննությունը, քանի որ Մլադիչը գտնվել է ֆիզիկական եւ հոգեբանական ծանր վիճակում: «Նրա հետ դժվար է որեւէ շփում հաստատել», -հայտարարել է փաստաբանը, գրում է Lenta.ru-ն:
Մլադիչին հետազոտում են բժիշկները` որոշելու համար, կարող է մասնակցել դատաքննությանը, թե ոչ: Ենթադրվում էր, որ նախկին զինվորականին կներկայացնեն Հաագայի տրիբունալի կողմից ներկայացված մեղադրանք, որից հետո դատարանը կորոշի Մլադիչին հանձնելու հարցը:
Մլադիչը Սերբիայի Հանրապետության զինված ուժերի շտաբի պետ է նշանակվել 1992թ-ին եւ պաշտոնավարել է մինչեւ 1996 թ-ը: 69-ամյա Մլադիչը ձերբակալվել է մայիսի 26-ին Լազարեւո գյուղում: Միջազգային տրիբունալը նրան մեղադրում է Ռադովան Կարաջիչի կառավարման տարիներին Սերեբրենիցայում ավելի քան 8 հազար բոսնիացի մահմեդականների ցեղասպանության մեջ:




























