ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական նոր ներկայացուցիչ է դարձել Ռուսաստանի գծով մասնագետ Վիկտորիա Նուլանդը, ով նախկինում Եվրոպայում աշխատել է որպես սովորական զինված ուժերի հատուկ բանագնաց։

«Պետքարտուղարությունը հայտարարում է, որ հատուկ բանագնաց Վիկտորիա Նուլանդը կդառնա ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ, իսկ Մարկ Տոները կլինի նրա տեղակալը»,- ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Պետդեպարտամենտի նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ Պենտագոնի հասցեին արած քննադատության կապակցությամբ հրաժարաան է տալիս։

Նուլանդը եղել է ԱՄՆ-ի դեսպանը ՆԱՏՕ-ում, ազատ տիրապետում է ռուսերենին, ֆրանսերենին, գիտի նաեւ չինարեն։ Որոշ ժամանակ աշխատել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատանը։