Վրաստանի ընդդիմադիր ութ ուժեր հատարարել են հեղափոխության ուղու անհեռանկարայնության մասին։ «Մայիսի 26-ին Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի առջեւ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն ապացուցեցին հեղափոխական ուղու անհեռանակար լինելու մասին»,- ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ։
«Միխայիլ Սահակաշվիլին, որպես քաղաքական որոշումներ ընդունող դեմք, եւ մարդիկ, ովքեր կատարում են այդ որոշումները չարաշահեցին իրենց իրավասությունները եւ մեկ անգամ եւս քաղաքացիների հանդեպ բռնություն կիրառեցին։ Այդ է պատճառը, որ իշխանությունների վրա կատարվածի համար առանձնահատուկ պատասխանատվություն կա»,- հայտարարությունն է մեջբեում «Նովոստի-Գրուզիան»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի իշխանությունները մայիսի 26-ին դաժանորեն ցրել էին Ռուսթավելիի պողոտայում անցկացված ընդդիմադիր «Ազգային ժողովի» խաղաղ ցույցը։ Վերջին տվյալներով, զոհվել է երկու ոստիկան։ Հաղորդվում է, որ մեկ զոհ կա նաեւ ցուցարարների մեջ։ Մեղադրանք է առաջադրվել 90 մարդու։




























