Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում ամֆետամին տեղափոխելու կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել։

Օպերատիվ տեղեկատվության համաձայն, նա տեւական ժամանակ՝ տարեկան 3-4 անգամ Ուրալի շրջանի սահմաններից դուրս սինթետիկ թմրանյութեր է ձեռք բերել՝ հետագայում Սվերդլովսկի մարզում իրացնելու նպատակով։

Ձրեբակալության պահին հայաստանցու մոտ 305 գր ամֆետամին է հայտնաբերվել։ Փորձագետների նախնական գնահատականներով, առգրաված ամֆետամինի արժեքը կարող է կազմել 2 մլն ռուբլի։

Հարուցվել է քրեական գործ։