Ճապոնիայում մայիսի 26-ին ԱԷԿ-ի մերձակայքում երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խամադորիի հատվածում, որը գտնվում է ճապոնական Հոնսյու կղզու հյուսիս-արեւելքում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Սա վերջին  մի քանի օրերին Հոնսյուի ափերին 4 բալ հզորությամբ հինգերորդ երկրաշարժն է։ Ավերածություններ չկան, ցունամիի վտանգ եւս։

Այսօր «Ֆուկուսիմա-2» ԱԷԿ-ում փոքրիկ հրդեհ է բռնկվել։ Տուժածներ եւ վիրավորներ, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերի արտահոսքեր չկան։

Նշենք, որ մարտի 11-ին Ճապոնիայի տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում մի քանի վթարներ էին տեղի ունեցել։