Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը մայիսի 28-ին նշում է իր ստեղծման 50-ամյակը:

Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է` պատրաստելով ամենամյա զեկույցներ: Կազմակերպությունը Նոբելյան մրցանակի եւ ՄԱԿ-ի մրցանակի դափնեկիր է:

Amnesty International-ն աշխատում է 7 ուղղություններով` կանանց իրավունքներ, երեխաների իրավունքներ, կտտանքների վերացում, փախստականների իրավունքներ, մահապատժի վերացում, խղճի բանտարկյալների իրավունքներ, մարդկային արժանապատվության պաշտպանություն:

Նշենք, որ վերջին զեկույցում Amnesty International-ը Հայաստանի մասին գրել էր, թե  երկրում կանանց իրավունքները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին:

«Հայաստանում մարդու իրավունքների խախտողները Հայաստանում մնում են անպատիժ»,- ասված է զեկույցում: