Թուրք ազգայնականները բողոք բարձրացնելով Star-ի լրագրողներից մեկի հրապարակուման դեմ, մայիսի 26-ի երեկոյան մահակներով եւ քարերով հարձակում են գործել Star-ի խմբագրության դեմ

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ`  Star-ի դիմաց հավաքվածների մոտ եղել են «Ազգայնական շարժում» կուսակցության դրոշները:  Բողոքի ակցիա իրականացնող ազգայնականներըը նախ խմբագրության առջեւ սեւ ծաղկեպսակներ են դրել եւ կախել ազգայնականների դրոշները:

Ավելի ուշ ազգայնականները սկսել են քարերով եւ մահակներով հարվածել խմբագրության պատուհաններին` փորձելով ներս մտնել, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանությունը կանխել է դեպքերի հետագա ընթացքը` ձերբակալելով 5 հոգու: