Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն ողջունել է սերբ գեներալ, 15 տարուց ավելի հետախուզման մեջ գտնվող Ռատկո Մլադիչի ձերբակալությունը:

«Հայերն ԱՄՆ-ում եւ ողջ աշխարհում ողջունում են Սերբիայի կառավարության կողմից ցեղասպանության մեջ մեղադրվող գեներալ Ռատկո Մլադիչի ձերբակալությունը»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Սերբական կառավարությունը, ի պատիվ իրեն, ընդունեց սեփական պատմությունն ու բարոյական եւ իրավական պատասխանատվություն ստանձնեց անցյալի հանցագործությունների համար, մինչդեռ Թուրքիան, ԱՄՆ կառավարության աջակցությամբ, շարունակումէ  խուսաթել ճշմարտությունից եւ բարոյական ու նյութական պատասխանատվությունից»,- ընդգծել է նա:

69-ամյա Մլադիչը ձերբակալվել է Սերբիայի հյուսիսի Լազարեւո գյուղում: Նա եղել է Սերբական Հանրապետության բանակի շատբի պետը 1992-96թ.թ.: Միջազգային տրիբունալը նրան մեղադրել է Սրեբրենիցայում 8 հազար բոսնիացի մահմեդականների ոչնչացման մեջ: