Ստամբուլահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամասթը դատաքննության ժամանակ հայտարարել է, որ սպանությունը կատարելուց մի քանի ժամ առաջ մանրակրկիտ ուսումնասիրել է հանցագործության վայրը: Այս մասին գրում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ն:
Սամասթը հայտարարել է, որ չի կարող հերքել փաստը, որ հետազոտել է դեպքի վայրը:
«Ես կարիք չունեմ ստելու: Ես ասում եմ այն, ինչ տեսել ու հիշում եմ: Ես այնտեղ եմ գնացել հանցագործությունը կատարելուց 2 կամ 3 ժամ առաջ»,- ասել է Սամասթը:
Հանցագործության օրը Սամասթին ասել եմ, որ Դինքը չկա, խորհրդակցության է: Դրանից հետո նա այցելել է ինտերնետ-սրճարան, որտեղ տեղեկատվություն է փոխանակել: Իսկ երբ Դինքը դուրս է գալիս խորհրդակցությունից. Սամասթն ուղեւորվում է «Ակոսի» խմբագրություն:
Դատավոր Գյուլբիչիմը հարցրել է Սամասթին, թե պատահականությո՞ւն էր, որ ինտերնետ-սրճարանի սեփականատեր Ջավիթ Քըլըչը թերթի խմբագրություն է ուղեւորվել հենց նույն պահին, որպեսզի գովազդ տեղադրի:
«Դա պատահականություն էր: Դուք կարող եք դիտել անվտանգության տեսախցիկների տեսագրությունը: Պետական անվտանգության դատարանը 4 տարվա մեջ ոչ մի կապ չի կարողացել գտնել: Դուք կարծում եք, որ անչափահասների գործերով դատանարը ինչ-որ բան կգտնի՞»,- ասել է Սամասթը:



























