Վարշավայում մեկնարկել է Կենտրոնական եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի առաջնորդների 17-րդ գագաթաժողովը: Դրան մասնակցում են 20 նախագահներ, այդ թվում` Գերմանիայի, Ուկրաինայի, Չեխիայի, Իտալիայի եւ Լիտվայի:

«Մենք ցանկանում ենք խոսել ժողովրդավարության ապագայի, ժողովրդավարության անցման լեհական փորձի մասին: Մեր փորձը կարող է օգտակար լինել այլ տարածաշրջաններում»,- ասել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

Երեկոյան առաջնորդներին կմիանա նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Գագաթաժողովին հրաժարվել են մասնակցել Սերբիայի եւ Ռումինիայի նախագահները, ի նշան բողոքի` Կոսովոյի նախագահին հրավիրելու դեմ: