Վորոնեժի մարզի Վերխնայա Խավա գյուղում մայիսի 29-ին կայանալու է 1976թ. մարտի 6-ին «Մոսկվա-Երեւան» չվերթի օդանավի վթարին նվիրված հուշարձանի բացումը: Այդ մասին հաղորդել է Վորոնեժի մարզի կառավարությունը:
Ամեն տարի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելում են ողբերգության վայր: «Իլ-18» օդանավի կործանման հետեւանքով զոհվել էր 111 մարդ:




























