Ընտրական օրենսգիրքը, որն ընդունվեց առանց ընդդիմության եւ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, լեգիտիմության նշույլ իսկ չունի։ Մայիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
«Սա իշխանությունների կողմից եւ նրանց առաջարկություններով ձեւավորված օրենսգիրք է, եւ կեղծիքների այն համակարգը, որ կար նախկինում, պահպանում է կրկնվելու հավանականությունը։ Իսկ կեղծված ընտրություններում կձեւավորվի մի խորհրդարան, որը չի կարողանա լուծել երկրում առկա խնդիրները»,- համոզմունք հայտնեց պատգամավորը։
Նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգրրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը 73 «կողմ», 11 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ խորհրդարանում ընդունվել էր մայիսի 24-ին։




























