Հայաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը մնում է օրակարգում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, այդ հարցը փակ է միայն ֆորմալ առումով, բայց դե-ֆակտո քննարկվում է: Պատգամավորն ընդգծել է, թե կառավարությունը չի տիրապետում երկրի տնտեսական իրավիճակին, եւ նրա ցանկացած պատասխան ու պատճառաբանություն պատասխանատվությունից խուսափելու միջոց են:

Իր հերթին Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե կառավարութունը պետք է շնորհակալ լինի իր նախորդներից` լավ ժառանգության համար, ինչը թույլ տվեց հնարավորինս թեթեւ տանել ճգնաժամի հետեւանքները: Նա ընդգծել է հատկապես Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարությունը: