«Վրացական կուսակցության» առաջնորդ Լեւան Գաչեչիլաձեն մտադիր է «լռության ակցիա» նախաձեռնել` ի նշան մայիսի 26-ի գիշերը ընդդիմության ակցիայի ցրման դեմ բողոքի:

Գաչեչիլաձեն ներկայացնում է «Վրացական կուսակցության» այն թեւը, որն աջակցել է «ժողովրդական ժողովի» ակցիային, եւ ցրման ժամանակ գտնվել է Ռուսթավելիի պողոտայում: Նա պնդել է, որ ՆԳՆ-ն  միտումնավոր նվազեցնում է տուժածների թիվը:

Գաչեչիլաձեն հայտարարել է, թե անձամբ թունավորվել է արցունքաբեր գազից, բայց կարողացել է թաքնվել եւ մի քանի ժամ առանց գիտակցության է եղել, իսկ որդին` Ռատի Գաչեչիլաձեն ձերբակալվել եւ ծեծի է ենթարկվել:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, մայիսի 26-ին ընդդիմադիր ութ ուժեր հայտարարել են հեղափոխական ուղու անհեռանկարայնության մասին: