ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան կողմ են Մուամար Քադաֆիի վարչակազմի դեմ միջազգային գործողությունների շարունակությանը։

Այդ երկրների նախագահներ Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին, հանդիպելով Ֆրանսիայի Դովիլ քաղաքում անցկացվող «Մեծ ութունյակի» գագաթաժողովի կուլիսներում, հայտարարել են, որ Մուամար Քադաֆիի հեռանալը Լիբիայում հակամարտության խաղաղ կարգավորման պարտադիր պայման է, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նշենք, որ Քադաֆիի նստավայրը մշտապես ենթարկվում է ռմբակոծման։ Այսպես, մայիսի 1-ի գիշերը ՆԱՏՕ-ի հարվածների արդյունքում զոհվել էին Քադաֆիի երեք թոռնեորն ու նրա որդին՝ Սեյֆ ալ-Արաբը։