«Մեծ ութնյակը» ամփոփիչ հռչակագրում ողջունել է Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում քաղաքական վերափոխումները եւ խոստացել է տարածրջանին քաղաքական աջակցություն եւ ֆինանսական օգնություն:
«Փոփոխությունները, որ տեղի են ունենում Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, պատմական բնույթ են կրում եւ կարող են բացել տրանսֆորմացիայի դուռը, որ տեղի ունեցավ Արեւելյան Եվրոպայում Բեռլինի պատի փլուզումից հետ»,- ասված է փաստաթղթում:
Առաջատար երկրների առաջնորդներն ընդունել են «Արաբական գարնան մասին» հռչակագիրը` արաբական երկրներում տեղի ունեցած հեղափոխական շարժումների վերաբերյալ:




























