Եգիպտոսն ու Թունիսը, որտեղ տարեսկզբին իշխանափոխություն եղավ, կարող են մինչեւ 20 մլրդ դոլար ստանալ միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից, ասվում է «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ:
Երկու արաբական երկրների ներկայացուցիչները մասնակցել են Դովիլում ավարտված գագաթաժողովին եւ բարեփոխումների ծրագիր ներկայացրել, որն արժանացել է գերտերությունների հավանությանը:
«Ութնյակը», մասնավորապես, հայտարարել է եգիպտական եւ թունիսյան իշխանություններին ֆինանսապես օգնելու մտադրության մասին:
G8-ի անդամ են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան, Ռուսաստանն ու Ճապոնիան:




























