«Մեծ ութնյակի» հաջորդ գագաթաժողովը 2012 թվականին տեղի կունենա ԱՄՆ-ում, ասված է Դովիլում կայացած գագաթաժողովի ամփոփիչ դեկլարացիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեծ ութնյակի» կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Գերմանիան, Կանադան, Իտալիան։

«Ութնյակի» անդամ երկրներին բաժին է հասնում համաշխարհային արտահանման 49, արդյունաբերության 51, ԱՄՀ ակտիվների 49 տոկոսը։

Գագաթաժողովը մեկնարկել է մայիսի 26-ին, օրակարգի զգալի մասը նվիրված է եղել Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին եւ արաբական երկրներում ստեղծված իրավիճակին։

Բացի այդ, գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն էին ընդունել։