Դոնեցկում նախկին զինվորական, գնդապետ Վիկտոր Մ.-ն գնդակահարել է իր ընտանիքին, ապա ինքնասպան եղել:

Դոնեցկի ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ, 70-ամյա թոշակառուն նախ գնդակահարել է կնոջը, 25-ամյա թոռնուհուն եւ փեսային: Փորձել է սպանել նաեւ դստերը, սակայն նա հասցրել է խլել «Բրաունինգ» ատրճանակը: Երբ տունը գրոհել են հատուկ նշանակության ջոկատի մարտիկները, նա ինքնասպան է եղել դանակով:

«Նա կռվել է Ղարաբաղում, Չեչնիայում, եղել է իրավաբանական ինստիտուտի ամբիոնի վարիչ, ապա թոշակի էր գնացել: Նյութապես լավ էին ապրում: Ողբերգության պատճառը նրա հոգեկան վիճակն է: Նախկինում էլ խնդիրներ եղել են: նա նաեւ գրառում է թողել «Չեմ կարող ապրել դրանով»,- «Segodnya.ua»-ին ասել են ոստիկանությունից: