«Նախաստորագրված արձանագրություններում չկան նախապայմաններ»,- հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Օրինաց Երկրի» պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Վերջինս նշեց, որ փաստաթղթերում չեն արծարծվում Լեռնային Ղարաբաղի եւ Ցեղասպանության խնդիրները։
Ինչ վերաբերում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որը, մտահոգություն կա, թե հարցականի տակ կդնի Ցեղասպանության իրողությունը, Հովհաննես Մարգարյանն ասաց, թե այն զբաղվելու է ոչ թե ցեղապանության լինել կամ չլինելը պարզելով, այլ դրա հետեւանքների ուսումնասիրմամբ։ Համոզված է՝ կգա ժամանակ, երբ Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունը եւ ներողություն կխնդրի։
Հովհաննես Մարգարյանը, ով նաեւ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում գյուղատնտեսական ոլորտում որոշակի ռիսկեր կառաջանան։




























