Ամերիկյան դոլարը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում ի վերջո հաղթահարեց 378-ի սահմանագիծը: Այսօր` մայիսի 27-ին կայացած գործարքներում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 378.05 դրամ:

Ընդհանուր առմամբ` վաճառվել է 6.2 մլն դոլար:

Թեեւ երեկվա բորսայական գործարքների համեմատ այսօր բորսայում դոլարը թանկացել է, կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքի փոփոխություն տեղի չի ունեցել: Բանկերը դեռ երեկ կանխատեսում էին, որ դոլարը կբարձրանա, ուստի նախօրոք թանկացրել էին կանխիկ դոլարը: Այսօր, ինչպես եւ երեկ` կանխիկ դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 377-ն է, վաճառքը սկսում է 379-ից: