Բոլոր ոլորտներում էլ ունենք ռեզերվներ հարկային մուտքերն ավելացնելու համար: ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանն այսօր` մայիսի 27-ին նման կերպ արձագանքեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ հնչեցրած այն մտքին, որ հատկապես խոշոր տնտեսվարողների մի մասը պարտաճանաչ չէ հարկեր վճարելիս:
Գ. Խաչատրյանը հրաժարվեց նշել, թե հատկապես որ խոշոր գործարարներն են ամենաանպարտաճանաչները, սակայն խոստացավ դա անել հետագայում: Ըստ Գ. Խաչատրյանի` նախորդ ժամանակների տարերային, «չմտածված» ստուգումներին վերջ կտրվի։
Սակայն, ըստ ՊԵԿ ղեկավարի, խոշոր հարկատուների մասնաբաժինը վճարված հարկերի կառուցվածքում ավելացել է: Մասնավորապես` 82 հազ. հարկատուներից 440 -ը ապահովում են հարկային մուտքերի 60 տոկոսը:




























