Երկուշաբթի առավոտյան ոսկու գինը թույլ դինամիկա է ցույց տալիս, ինչին նպաստում է ներդրողների զգուշությունն ԱՄՆ ընտրություններից առաջ, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex բորսայում աճել է 0.08 տոկոսով կամ 1.45 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1.881.4 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 1.43 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց կազմելով 23.985 դոլար:
Երկուշաբթի ոսկու գնի թույլ դինամիկան բացատրվում է ներդրողների զգուշությամբ` նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ: Ընտրություններին մրցակիցներ են հանրապետականների թեկնածու եւ Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը:
ԱՄՆ խթանիչ փաթեթի շուրջ անորոշությունը եւս աջակցում է ոսկուն: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը շարունակում են քննարկել տնտեսական օգնության փաթեթի ծավալը:





























