2021 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն` ՀՀ իշխանությունները նախատեսում են 1 տրիլիոն 569 միլիարդ դրամ եկամուտ ապահովել: Ընդ որոմ, պլանավորված ծախսերի ծավալը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ կկազմի: Այս մասին նոյեմբերի 2-ին Հայաստանի Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Այսպիսով, դեֆիցիտը 274 միլիարդ դրամ կկազմի:
«Սպասվում է, որ 2021 թվականին հարկային եկամուտները 1 տրիլիոն 501 միլիարդ դրամ կկազմեն, շուրջ 45 միլիարդ դրամ` մյուս մուտքերը եւ 23 միլիարդ դրամ` պաշտոնական դրամաշնորհները»,- պարզաբանեց նախարարը:




























