Հայաստանի ոստիկանության կողմից երկրում ռազմական դրության ընթացքում արգելված նյութերի հրապարակման համար մեդիա գործունեությամբ զբաղվող 148 անձ եւ այդ գործունեությամբ չզբաղվող 183 անձ է պատասխանատվության ենթարկվել: Այս մասին նոյեմբերի 2-ին Հայաստանի Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բուջեի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Այսպիսով, ըստ ՀՀ փոխոստիկանապետի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի խախտման համար պատասխանատվության է ենթարկվել 331 սուբյեկտ:





























